Հեռավար ուսուցում/7-րդ դասարան

Ապրիլի 14-21

1.Կարդա՛ «Հազարան հավք»-ի 1-5-րդ հատվածները։

2.Կատարի՛ր 2-րդ հատվածից հետո գրված առաջադրանքները։

Հարցեր և առաջադրանքներ

1.Բացատրի՛ր սիրտը ուզել, սիրտը չհովանալ դարձվածքները:

Սիրտը ուզել նշանակում է ինչ-որ բան շատ ուզենալ, կամենալ, ցանկանալ։

Սիրտը չհովանալ նշանակում է հոգեկան հանգստություն ձեռք չբերել, անհանգիստ լինել։

2.Սրտի մասին գրի՛ր ուրիշ դարձվածքներ: Օգտվիր դարձվածքների բառարանից։

Սիրտ անել-Համարձակվել, հանդգնել, խիզախել:

Սիրտը կոտրել-Վշտացնել, ցավ պատճառել:

Սիրտը կրծել-Տանջել, տառապանք պատճառել:

Սրտի ցավ-Կսկիծ, հոգեկան տանջանք՝ տառապանք:

Սիրտը ճաքել-1.Ահաբեկվել: 2.Ձանձրանալ:

Սիրտ տալ-1.Քաջալերել, խրախուսել: 2.Սրտապնդել, խիզախություն ներշնչել: 3.Եռանդ՝ ավյուն գործադրել: 4.Հոգով՝ ջերմ զգացմունքներով վերաբերվել:

Սիրտը շահել-Սիրաշահել, իր նկատմամբ լավ տրամադրել:

Սիրտը սևացնել-Վշտացնել, դժբախտացնել:

Սրտի թույնը թափել-Իր մեջ կուտակված զայրույթը՝ դառնությունը թափել՝ արտահայտել:

Սիրտ շարժել-Հուզել:

3.Գրի՛ր կարմիրով նշված բառերի կազմությունը:

???

4.Գրի՛ր կապույտով նշված բառերի հականիշները:

???

5.Ի՞նչ կարծիք կազմեցիր այգեպանների մասին. բնութագրի՛ր նրանց:

Ես այգեպանների մասին ընդհանրապես լավ կարծիք չկազմեցի, որովհետև նրանք շատ գոռոզ, անփույթ, վատ, չար և անսիրտ կերպով վարվեցին ծեր պառավի հետ։ Իմ կարծիքով՝ նրանք գոնե մի փոքր կարող էին հարգել պառավի տարիքը և մի քանի խաղողի ճիթ տալ նրան, բայց մարդավայել ձևով։ Եվ միգուցե, եթե նրանք խաղողով կիսվեին պառավի հետ, նրա որդին այդ գիշեր չէր մահանա։

6.Ի՞նչ զգացիր պատմությունը կարդալիս:

Ես սկզբում շատ ուրախացա՝ թագավորի կատարած երախտագործության համար։ Բայց հետո տխրեցի, որ այգեպաններն այդպիսի անսիրտ ու գոռոզ վարքագիծ դրսևորեցին պառավի նկատմամբ։

7.Փոխիր վերջաբանը. նոր ավարտ մտածի՛ր:

Ու այգեպաններից մեկը մի ճիթ խաղող է պոկում, շպրտում: Ճիթն ընկնում է գետնին, բոլոր հատիկները թափվում են, դես ու դեն ցրվում, կորչում: Պառավը հազիվ մի քանի հատիկ հավաքում, բերում տալիս է հիվանդ որդուն: Հիվանդն ուտում է ու թե՝ նանի, էս մի քանի պտուղով սիրտս չհովացավ, գնա, մի ճիթ էլ բեր:

(Իմ վերջաբանը)

Պառավն էլի վեր է կենում, որ գնա մի ճիթ էլ բերի: Բայց երբ գնում է, այգեպանները նորից մերժում են նրան։ Հուսահատ պառավը տրտում հոգեվիճակով ուզում է հեռանալ, բայց ճանապարհին նրան այգեպաններից մեկը կանգնեցնում է՝ մեծ և թարմ խաղողի ողկույզները ձեռքին ու ասում.

-Ներեցեք նրանց, խնդրում եմ։ նրանք իրոք բարի են, ուղղակի այսօր շատ վատ ու տխուր տրամադրություն ունեին, այդ պատճառով էլ՝ այդպես վարվեցին Ձեզ հետ։ Վերցրեք այս խաղողի ողկույզները և եթե այլ բան էլ պետք լինի՝ անպայման ասեք։ Նաև նրանք ցանկանում են ներողություն խնդրել և իրոք զղջում են իրենց արարքի և վարքագծի համար։

Պառավը շատ ուրախացավ, շնորհակալություն հայտնեց այգեպանին ու շտապեց տուն վերադառնալ։ Երբ իր որդին տեսավ խաղողի թարմ և անուշ ողկույզները՝ շատ ուրախացավ, կուշտ կերավ ու պարկեց քնելու։ Առավոտյան, երբ արթնացավ՝ մի հրաշք կատարվեց, որովհետև նա իրեն շատ լավ էր զգում։

3.Կատարի՛ր ապրիլ ամսվա ֆլեշմոբը։

Մայրենիի ապրիլյան ֆլեշմոբ

6-8-րդ դասարաններ

10․Պատմություն հորինի՛ր, որն ավարտվի այսպես՝ «Մարդուն ոչ թե խոսքով են ճանաչում, այլ՝ գործով»։

Մեր դասարանում մի պարծենկոտ տղա ունեինք, ում ծնողները շատ հարուստ էին։ Նա բոլորին անընդհատ ինչ-որ անիմաստ խոստումներ էր տալիս, որպեսզի ուշադրություն գրավի։ Նա մեկին հեռախոս էր խոստանում, մեկին՝ թանկարժեք պայուսակ, մեկին՝ համակարգիչ, իսկ մյուսին՝ մոդայիկ զգեստեղեն։ Սկզբում բոլորը ենթարկվում էին նրա քմահաճություններին և առաջնորդվում էին իր խոսքերով։ Բայց որոշ ժամանակ անց՝ բոլորը գիտակցեցին և հասկացան, որ ոչ ոքի պարտավոր չեն, մանավանդ՝ այդպիսի քմահաճ, գոռոզ ու պարծենկոտ տղայի, ով մատը մատին կյանքում չի տվել և միայն հրամայել, օգտագործել ու խաբել է ուրիշներին։ Հաջորդ անգամ տղան հրամայեց մի աղքատ աշակերտի՝ Արեգին, ով թեկուզ աղքատ, բայց շատ խելացի և տաղանդավոր էր։ Եվ այսպես, տղան ասաց Արեգին. «Արեգ, հենց հիմա գրի՛ր իմ փոխարեն մայրենի լեզվի շարադրությունը։ Ես չեմ կարողանում, բացի այդ՝ եռանդ չունեմ։ Եթե գրես՝ քեզ համակարգիչ կնվիրեմ»։ Արեգը շատ ամաչկոտ և երկչոտ տղա էր։ Բայց իր ընկերները՝ նրան մենակ չթողեցին։ Նրանք ուրախ և վստահ հայացքներ նետեցին միմյանց վրա և բարձր բղավեցին. «Մենք քեզ պարտավոր չենք։ Եթե պետք է՝ գրի՛ր ինքդ։ Դա քո տնային աշխատանքն է։ Մի՛ շահագործիր ուրիշներին և սուտ խոստումներ տուր։ Բացի այդ՝ մարդուն ոչ թե խոսքով են ճանաչում, այլ՝ գործով։» Տղայի այտերն ամոթից կարմրեցին, նա վերջապես հասկացավ իր սխալներն ու բոլորից ներողություն խնդրեց իր վարքագծի համար…

Leave a comment