7-րդ դասարանի առաջադրանքների փաթեթ

Ապրիլի 15-21

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

Բնագիտության ֆլեշմոբ 2024

Լրացուցիչ աշխատանք (աշխատանքը նախատեսված է դասարանում իրականացնելու համար)

1.Համացանցից գտնել 10 հետաքրքիր փաստեր սողունների մասին։

Հետաքրքիր փաստեր սողունների մասին՝

1.Աշխարհում գոյություն ունի սողունների ավելի քան 8000 տեսակ: Նրանք բնակվում են յուրաքանչյուր մայրցամաքում, բացի Անտարկտիդայից (այնտեղ չափազանց ցուրտ է):

2.Կոկորդիլոսի երախից ազատվելու համար, պետք է բթամատերով ուժգին սեղմել նրա աչքերը:

3.Քամելեոնի լեզուն կրկնակի երկար է նրա մարմնից:

4.Օձը կարող է 3 տարի քնել:

5.Հնում կրիայի պատյանից սանր են պատրաստել:

6.Աշխարհի ամենամեծ օձը անակոնդան է, որի երկարությունը սովորաբար հասնում է 5-6մ-ի, երբեմն նաև 9մ-ի:

7.Օձերը կուշտ ուտելուց հետո, կարող են մեկ տարի այլևս ոչինչ չուտել, որովհետև նրանց նյութափոխանակությունը դանդաղ է:

8.Քամելեոնը փոխում է իր գույնը կախված հաճախ փոփոխվող էմոցիոնալ վիճակների քանակից և հենց այդ պատճառով զարմանալի չէ, որ գույնը երբեմն համընկնում է տարածքի գույների հետ: Նրանք փոխում են գույնը, երբ վախենում են, այլ քամելեոնի հետ են կռվում և այլն: Բայց քամելեոնը հազվադեպ է օգտագործում իր այս հնարավորությունը քողարկվելու համար, քանի որ նրանց հիմնական որսը, դրանք միջատներն են, որոնք չունեն այնպիսի տեսողություն, որպեսզի նկատեն իրենց «որսորդին»: Հարկավոր է նշել, որ քամելեոնները իրենց տեսակի մեջ գտնվելով՝ գիշատիչների ամենաբարձր աստիճանի վրա՝ կենդանական աշխարհում չունեն թշնամիներ:

9.Աֆրիկայում ապրող օձիքավոր և սևօձիք կոբրաները կարողանում են թքել: Նրանց թուքը պարունակում է 4 մգ թույն և շատ թունավոր է: Այն մեծ արագությամբ դուրս է գալիս ժանիքանման թունավոր ատամների անցքից՝ թռչելով 2-3 մ: Կենդանին կարող է իրար հետևից թքել մոտ 30 անգամ և բավական դիպուկ՝ ուղիղ թշնամու աչքերի մեջ: Թույնը աչքերի մեջ ընկնելով կուրացնում է զոհին:

10.Կոկորդիլոսներից ամենախոշորը նեղոսյան կոկորդիլոսն է, որի երկարությունը կարող է հասնել մինչև 8 մ-ի: Ամենափոքր կոկորդիլոսը չինական ալիգատորն է, որի երկարությունը մինչև 2 մ է:

2.Հայաստանում տարածված ի՞նչ սողուններ են ձեզ հայտնի, ներկայացնել մի քանի օրինակ։

Մեր հանրապետությունում հանդիպում է սողունների 53 տեսակ, որոնցից 27-ը մողեսներ են, 23-ը՝ օձեր, 3-ը՝ կրիաներ։ Դրանցից 19 տեսակ գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում։ Օձերի չորս տեսակները՝ երևանյան լեռնատափաստանային, Դարևսկու, հայկական իժերը, գյուրզան թունավոր են։ Գյուրզան մեր հանրապետության ամենամեծ իժն է, որի երկարությունը հասնում է ավելի քան 1,5 մ-ի։

Գյուրզա

Հայաստանում տարածված կրիաներից են՝ կասպիական կրիան, միջերկրածովյան կրիան և ճահճային կրիան։

Հայաստանում հանդիպող մողեսներից են՝ պարսկական կլորագլուխը, դեղնափորիկը, սպիտակափոր ժայռային մողեսը, շերտավոր մողեսը, մարգագետնային մողեսը, ճարպիկ մողեսը և այլն։

Հայաստանում հանդիպող օձերից են՝ երևանյան լեռնատափաստանային իժը, կարմրափոր սահնօձը, անդրկովկասյան սահնօձը, գյուրզան, որդանման կույր օձը, հայկական իժը և այլն։

3.Ներկայացնել սողունների բազմացումը։

Բոլոր սողունները բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Սողունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են երկկենցաղների բազմացման օրգաններին: Բազմացման շրջանում զարգացած ձվաբջիջը բեղմնավորվում է սպերմատոզոիդի հետ հենց էգի օրգանիզմում:

Սողունների մոտ լավ արտահայտված է սեռական դիմորֆիզմը: Արուները ունեն վառ գունավորում, ավելի խոշոր են և գրավում են էգերին: Արուներին բնորոշ է նաև մեկ այլ առանձնահատկություն. նրանք բազմացման ընթացքում, օրինակ՝ որոշ մողեսներ, մաշկի վրա, մեջքի երկարությամբ կարող են ձեռք բերել լրացուցիչ կատարներ, թմբուկներ, հավելյալ երանգներ: Այդ ամենը բարձրացնում է արուի գրավչությունն էգի մոտ:

53.jpg

Տարբերում ենք սողունների բազմացման և զարգացման 5 հիմնական փուլ.

  • ձվազատում
  • բեղմնավորում 
  • ձվի զարգացում
  • ձվադրում
  • ուղղակի զարգացում 

Leave a comment