Ապրիլի 15-19

Սովորել՝ Ատոմի կառուցվածքը։ Էլեկտրոն և միջուկ։

Թեմա- Իզոտոպներ։

Էջ՝ 92-101

Իզոտոպ, զանգվածային թիվ, հարաբերական ատոմային զանգված

Միևնույն քիմիական տարրի ատոմների տարրատեսակները, որոնք ունեն միջուկի նույն լիցքը, բայց տարբեր զանգվածային թվեր, կոչվում են իզոտոպներ:

Իզոտոպների գոյությունը բացահայտվել է դեռևս 1906 թ, իսկ հիմնավին հաստատվել և ուսումնասիրվել է 1920թ:

Իզոտոպը բնութագրվում է երկու մեծությամբ (RZA).

  • Z-միջուկի դրական լիցք — գրվում է քիմիական նշանի ձախ-ներքևի մասում,
  • A-զանգվածային թիվ — գրվում է ձախ-վերևի մասում:

Բառացի «իզոտոպ» նշանակում է՝ իզո-հավասար, նույն և տոպ— տեղ, այսինքն՝ նույն տեղը:

Իզոտոպները ներկայացվում են տարբեր ձևերով: Օրինակներ՝

dsaf.png
slide_9.jpg

Նեյտրոնների թիվը միջուկում հաշվում են հետևյալ բանաձևի միջոցով՝ N=A−Z

Խնդիրներ ինքնուրույն լուծման համար

1.Որքա՞ն են պրոտոնների, նեյտրոնների և էլեկտրոնների քանակները 9 կարգաթվով ու 19 զանգվածային թվով քիմիական տարրի ատոմում։ Ո՞ր քիմիական տարրն է դա:

Պատ. ՝ 9,10,9,F:

2.Բնության մեջ քլորը (CI) հանդիպում է երկու իզոտոպի ձևով, որոնցից մեկը 35CI է՝ 77,5 % մոլային բաժնով: Ո՞րն է մյուս իզոտոպը, եթե քլորի միջին ատոմային զանգվածը 35,45 է։

Պատ.՝ 37СІ:

ՀԱՐՑԵՐ ԵՎ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1.Ի՞նչ մասնիկներից է կազմված ատոմի միջուկը, և ինչո՞վ են նրանք տարբերվում մեկը մյուսից:

Ատոմի միջուկը կազմված է պրոտոններից և նեյտրոններից: Պրոտոնի լիցքը բացարձակ արժեքով հավասար է էլեկտրոնի լիցքին։ Այն դրական է լիցքավորված։ Իսկ նեյտրոնը չեզոք լիցք ունեցող տարրական մասնիկ է, որը կազմում է ատոմի միջուկը։

502871126.jpg

2.Ատոմի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ: Ատոմը կազմված է.

ա) միջուկից և էլեկտրոններից✅

բ) պրոտոններից և էլեկտրոններից

գ) պրոտոններից և նեյտրոններից

դ) նեյտրոններից և էլեկտրոններից

3.Ինչի՞ է հավասար տվյալ ատոմի միջուկի լիցքը.

ա) 0

բ) +1

գ) այդ տարրի ատոմային համարին պարբերական համակարգում

դ) տարրի հարաբերական ատոմային զանգվածին✅

4.Որքա՞ն է պրոտոնի լիցքը.

Ա)+1✅

Բ)-1

Գ)0

5.Ինչի՞ է հավասար նեյտրոնի լիցքը.

ա) -1

բ) +1

գ)0✅

դ) Ζ

6.Ինչպե՞ս կարելի է որոշել նեյտրոնների թիվն ատոմի միջուկում, եթե հայտնի են վերջինիս լիցքն ու զանգվածային թիվը:

Միջուկում նեյտրոնների թիվը հավասար է միջուկի զանգվածային թվի և պրոտոնների թվի տարբերությանը:

N=A−Z

7.Ո՞րն է առավելագույն թվով բնական իզոտոպներ ունեցող տարրը։

Առավելագույն թվով բնական իզոտոպներ ունեցող տարրն անագն է։ Այն 10 իզոտոպի խառնուրդ է։

8.Ինչո՞վ է տարբերվում դեյտերիումը «սովորական» ջրածնից, ծանր ջուրը (D_{2}*O) սովորական ջրից (H2O):

Դեյտերիումը պարունակում է մեկ պրոտոն և մեկ նեյտրոն։ Նրա ատոմային զանգվածն ավելի մեծ է, քան ջրածնինը։ Այսպիսով՝ ջրածնի միջուկը կազմված է 1 պրոտոնից, դեյտերիումինը՝ 1 պրոտոնից և 1 նեյտրոնից:

9.Ինչո՞վ են տարբերվում 35 CI և 37CI իզոտոպները.

1) միջուկի լիցքի մեծությամբ

2) միջուկում առկա պրոտոնների թվով

3) էլեկտրոնների թվով

4) միջուկում առկա նեյտրոնների թվով✅

(Տվյալ քիմիական տարրի իզոտոպները ատոմային միջուկի վրա ունեն նույն լիցքը, այսինքն՝ նույն ատոմային թիվը և զբաղեցնում են նույն տեղը պարբերական համակարգում, ունեն նույն թվով պրոտոններ ատոմային միջուկում, բայց տարբերվում են միմյանցից նեյտրոնների թվով։ Այսպիսով, 35 Cl իզոտոպի ատոմային միջուկը պարունակում է 17 պրոտոն, քանի որ քլորի սերիական համարը 17 է և 18 նեյտրոն (35-17 = 18), իսկ 37 Cl իզոտոպի միջուկը պարունակում է 17 պրոտոն և 20 նեյտրոն։ (37-17 = 20)։)

10.Ո՞ր շարքում է ճիշտ ներկայացված K իզոտոպում առկա պրոտոնների, էլեկտրոնների և նեյտրոնների թիվը՝ համապատասխանորեն.

1) 19, 19, 19

2) 19, 19, 20✅

3) 19, 20, 19

4) 19, 19, 18

Leave a comment